Հունիսի 26-ին, ժամը 20.40-ին, ոստիկանւթյան Շենգավիթի բաժին էր զանգահարել 52-ամյա Նունուֆար Զ.-ն եւ հայտնել, որ Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 27/1 հասցեում գործող հացի խանութում մի տղա հափշտակել է 11 գ կշռով իր ոսկյա շղթան եւ դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 16-ին, ժամը 21.15-ին, բաժին է ներկայացել 27-ամյա Տիգրան Պ.-ն, ով տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:




























