Ավելի քան 400 մարդ է ձերբակալվել Սաուդյան Արաբիայում՝ ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման հետ ունեցած կապերի համար: Այդ մասին հաղորդել է թագավորության ՆԳՆ-ն:
«Ձերբակալվել է 431 մարդ, որոնց կասկածում են ԻՊ-ի հետ կապերի մեջ», -ասվում է գերատեսչության հայտարարությունում:
Նախարարությունում նաև ընդգծել են, որ կանխվել է մի քանի ահաբեկչություն, որոնց թիրախը Էր-Ռիյադում գտնվող դիվանագիտական առաքելություններն են:





























