Եգիպտոսում հինգ զինծառայող է զոհվել ԻՊ-ի զինյալների գործողությունների հետեւանքով:
BBC-ի փոխանցմամբ, զինծառայողները զոհվել են Սինայի թերակղզում զինվորական երկու դիրքերի գնդակոծության հետեւանքով: Եգիպտոսի անվտանգության ուժերի ներկայացուցիչների խոսքով, Շեյխ Զուվեյդ քաղաքի մոտ հարձակումն իրականացնելու մեջ կասկածում են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին:
Նշվում է, որ վերջին ամիսներին Սինայում զինվորականների եւ ոստիկանների դեմ ուղղված հարձակումները հաճախակի են դարձել: Հուլիսի սկզբին մի քանի հարձակումների արդյունքում 70 մարդ է զոհվել: Այստեղ մեծ ակտիվություն են դրսեւորում ԻՊ-ի հետ կապ ունեցող զինյալները:





























