Ամերիկյան Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 7 մարդ է վիրավորվել:
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, ակումբի այցելուների ուղղությամբ սպիտակ հագուստով տղամարդ է կրակել: Հանցագործի մասին այլ տեղեկություններ առայժմ չկան:
Վիրավորներին տեղափոխել են համալսարանական հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Չարագործի շարժառիթների մասին ոչինչ հայտնի չէ:





























