Բանգլադեշում ուղեւորատար երկու ավտոբուսների բախման հետեւանքով շուրջ երկու տասնյակ մարդ է մահացել:

Երկրի ազգային Bangla-TV հեռուստաալիքի փոխանցմամբ, վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան, կամրջի վրա: Երկու վարորդներն ու 12 ուղեւորներ տեղում մահացել են, եւս երկուսը վախճանվել են հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Վնասվածքներ ստացած ավելի քան 50 ուղեւորներից 7-ը ծայրահեղ ծանր վիճակում են:

Նախնական տվյալներով, վթարի պատճառ է դարձել վարորդներից մեկը, որը կորցրել է ավտոբուսի կառավարումը: