Նյու Դելիում բնակելի շենքի փլուզման հետեւանքով 5 մարդ է զոհվել:

Հնդկական լրատվամիջոցների փոխանցմամբ, ողբերգությունը տեղի է ունեցել Հնդկաստանի մայրաքաղաքի արեւմուտքում: Նախնական տեղեկություններով, եւս 7 հոգի տուժել է:

Միջադեպի վայրում որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են: Փլատակների տակ դեռեւս կարող են մարդիկ լինել:

Նախկինում Հնդկաստանում նման ողբերգական միջադեպեր բազմիցս են գրանցվել: