Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 18-ին, ժամը 21.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 48-ամյա Սերոբ Գ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի մեղադրանքով: