Վերոնիկայի Վարսերը կամ Բերենիկեի Գես համաստեղությունում (Abell 1656) «աստղային մեգապոլիսների» մի մասը ռեկորդային քանակությամբ մուգ նյութ է պարունակում, որը 100 անգամ ավելի է, քան մեզ տեսանելի այլ նյութեր: Այս մասին գիտնականները գրել են Monthly Notices of the Royal Astronomical Society պարբերականում:
Մուգ նյութը նյութի տեսակ է, որն էլեկտրամագնիսական ճառագայթներ չի արձակում եւ չի փոխազդում դրանց հետ: Այն կարելի է հայտնաբերել ձգողականության էֆեկտի շնորհիվ: Մուգ նյութի բնույթը պարզելու դեպքում հնարավոր կլինի լուծել թաքնված զանգվածի խնդիրը, որը հանգեցնում է, օրինակ, գալակտիկաների արտաքին շերտերի՝ աննորմալ մեծ արագությամբ պտույտին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, հոդվածի հեղինակ գիտնականները հանգել են եզրակացության, որ Abell 1656-ի որոշ հատվածներում կարող է անսպասելիորեն մեծ քանակությամբ մուգ նյութ լինել՝ հետեւելով, թե գալակտիկաների այդ ընտանիքն ինչպես է համալրվում նոր անդամներով, որոնք կուտակվում են տիեզերքի խորքերից: Դրա համար գիտնականներն օգտագործում են Վերոնիկայի Վարսերի կուտակման համակարգչային մոդելը:
Գիտնականները նշում են, որ Վերոնիկայի Վարսերում այդպիսի գալակտիկաները նույն չափսն ունեն, ինչպես Հարդագողի ճանապարհը, եւ բավական դժվար է տարբերել դրանից: Սակայն դրանց զանգվածի միայն մեկ տոկոսն են աստղերը, մնացյալ 99%-ը հենց մուգ նյութն է:





























