Ֆրանսիայի մայրաքաղաքում բացվել է «Փարիզյան լողափեր» փառատոնը: Ըստ TheLocal.fr-ի, Սեն գետի եւ Լա Վիլլետ արհեստական լճի ափերին հինգ տոննա ավազ են լցրել: Արդյունքում, մեկ ամիս շարունակ Փարիզի կենտրոնը «լողափային դրախտի» կվերածվի՝ արմավենիներով եւ շեզլոնգերով:

Նախագիծը մեկնարկել է 2002 թվականին: Այն միջազգային հիթ է դարձել եւ փոխառվել նաեւ այլ մայրաքաղաքների կողմից, այդ թվում՝ Բեռլինի եւ Մադրիդի: Փարիզյան փառատոնն անցկացնելու համար 2 մլն եվրո է ծախսվելու: Լողափեը կգործեն մինչեւ օգոստոսի 23-ը:

Ըստ Gazeta-ի, փառատոնի շրջանակում նաեւ տասնյակ միջոցառումներ են անցկացվելու, այդ թվում՝ համերգներ, մրցույթներ եւ պարային երեկույթներ: Այստեղ կարելի է նաեւ վոլեյբոլ եւ բասկետբոլ խաղալ: