Ծխող տղամարդը, որին սրտի խնդիրների պատճառով բժիշկն առողջ կենսակերպ է պարտադրել, Google Street View-ի շնորհիվ կնոջ կողմից բռնվել է ծխելիս:

Ըստ The Daily Mail-ի, Մեծ Բրիտանիայից տաքսու վարորդը չի կարողացել հրաժարվել ծխելուց եւ վնասակար սննդից: Կինը կասկածել է ամուսնուն, երբ նրա տաքսիում թխվածք է տեսել: Դրանից հետո «հետաքննությունը» շարունակել է համացանցում: Google-ի ավտոմեքենայից արված լուսանկարում երեւում է, որ տղամարդը կնոջից գաղտնի ծխում է տան հետնաբակում:

Ըստ Gazeta-ի, սա առաջին դեպքը չէ, երբ ընկերության վեբ-ծառայությունում քաղաքացիների անձնական կյանքից լուսանկարներ են հայտնվում:

Ներկայում անգլիական ընտանիքի տան լուսանկարը փոխարինվել է նորով, սակայն ծառայության արխիվներում դեռեւս կարելի է գտնել ծխող տղամարդու նկարը: