Նիդերլանդների  անվտանգության վարչությունը կներկայացնի Դոնբասում մալազիական Boeing օդանավի կործանման վերաբերյալ վերջնական զեկույցը օգոստոսի 10-ին՝ հաղորդում է RIA Novosti-ին: 

Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Ելենա Զերկալը:

«Փաստացիորեն, այդ հաշվետվության վրա աշխատանքներն արդեն ավարտվել են և օգոստոսի 10-ին Նիդերլանդների անվտանգության վարչությունը պետք է ներկայացնի այդ զեկույցի վերջնական տարբերակը, որպեսզի բոլոր երրկրները ծանոթանան»,- ասել  է Զերկալը: