Հուլիսի 20-ին, ժամը 17.20-ին, Երեւանի Արտաշիսյան փողոցի թիվ 46/2 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 83-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1987 թ. ծնված Ռուբիկ Փ.-ն` իր «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով: Նա բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:





























