Հուլիսի 21-ին, ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Էրեբունի վարչական շրջանի 45-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Քիչ անց ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 45-րդ փողոցի տներից մեկում է հրդեհ  բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.43-ին, մարվել՝ 17.52-ին:

Այրվել է տան (սեփականատեր` Գ. Ն.) տանիքը (185 քմ), խորդանոցը (50 քմ) և խորդանոցի ներսում կուտակած վառելափայտ (3 խմ):