Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 21-ին, ժամը 12.00-ին, Երեւանի Բակունցի փողոցի (Նոր Նորքի 4-րդ զանգված) տներից մեկից բերման է ենթարկվել 31-ամյա Մանուկ Կ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 18-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախությունը/  2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի մեղադրանքով: