Հունիսի 5-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 1956 թ. ծնված Տատյանա Կ.-ն հաղորդում էր տվել, որ հունիսի 4-ին, ժամը 23.30-ին, Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 8 շենքի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է երեք բջջային հեռախոս, եւ դիմել է փախուստի:

Պարզվել է, որ կողոպուտը կատարել է 1994 թ. ծնված Օգանես Շ.-ն:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հուլիսի 21-ին, ժամը 22.30-ին, Օգանես Շ.-ն ներկայացվել է բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:

Գողոնը մասամբ առգրավված է:

Կատարվում է քննություն: