Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ  իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի  տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2015 թվականի հուլիսի 27-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

Երեւան քաղաքի Մուրացան փողոց՝ 1 արագաչափ երկու ուղղություններով,   որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,

Գյումրի քաղաքի Շիրակացու փողոց՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է, 

Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոց՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,

Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,

Արարատի մարզի Բուրաստան համայնք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 50 կմ/ժ է,

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: