Հուլիսի 23-ին, ժամը 20.00-ին, Երեւանի Արցախի եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» եւ «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Նիսան»-ի վարորդը եւ «Շկոդա»-ի 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն: