Հուլիսի 23-ին, ժամը 16.10-ին, Երեւանի Վիլնյուսի փողոցի թիվ 5/10 հասցեի մոտ «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե պատնեշին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:





























