Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ, ամիսներ առաջ նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի դեմ դուրս եկած Գոռ Վարդանյանը նշանակվել է ռեկտորի տեղակալ:
Հունիսի 20-ին ռեկտոր ընտրված Ոստանիկ Մարուխյանը հուլիսի 24-ին Գոռ Վարդանյանին նշանակել է իր տեղակալ:
Հիշեցնենք, որ Գոռ Վարդանյանը դեռ այս տարվա փետրվարին Հովհաննես Թոքմաջյանի հետ հայտնվել էր սկանդալի կենտրոնում: NEWS.am_ի հետ զրույցում Գոռ Վարդանյանը հայտնել էր, որ Թոքմաջյանի հետ խնդիրներ են առաջացել, երբ բուհի ղեկավար կազմը որոշել էր ուսանողական ինքնավար մարմնի ստեղծման եւ գործունեության կանոնակարգը մշակել: Մինչդեռ ուսխորհուրդը դրա հետ համաձայն չէր: Պոլիտեխնիկի ուսխորհրդի նախագահը դիմել էր կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Նախարարությունն ուսումնասիրել էր խնդիրը եւ պարզել, որ ուսխորհրդի պահանջն արդարացի է:

Հրամանը՝ Գոռ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից





























