Թունիսում օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է ահաբեկչության համար մահապատիժ սահմանել:  Փոփոխությունների համաձայն՝ ահաբեկչության հրապարակային արդարացման համար առանց դատական վճռի թույլատրվում է կասկածյալին 15 օրով կալանքի տակ պահել եւ գաղտնալսել նրա հեռախոսը:

Չնայած իրավապաշտպանների բողոքին, որոնք նշում էին, թե նոր օրենքի մեջ ահաբեկչություն հասկացությունը բավական  հստակ չի սահմանված, Թունիսի խորհրդարանը եռօրյա քննարկումներից հետո հավանություն է տվել փոփոխություններին, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Թունիսի Սուս հանգստավայրում զինված ահաբեկիչը կրակ էր արձակել հյուրանոցում հանգստացող զբոսաշրջիկների վրա՝ սպանելով 38 մարդու: