Սիրիայի նախագահ Բաշար Ասադը զինծառայողների համաներման հրամանագիր է ստորագրել։ Հրամանագրով պատասխանատվությունից ազատվել են  զորակոչից խուսափողները, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության մասին» օրենքով նախատեսված հանցագործությունները, կատարված մինչեւ հուլիսի 25-ը։

Սիրիական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ, հրամանագիրը ուժի մեջ է մտել հուլիսի 25-ին։