Ամերիկյան Արիզոնա նահանգի ոստիկանությունը Ֆինիքսի տներից մեկում հայտնաբերել է գլխատված կնոջ եւ երկու շների մարմինները: Կասկածյալը կտրել է իր ձեռքը եւ բացի այդ կորցրել աչքը, հաղորդում է Fox News-ը:
Ոստիկանությունը կանչել է հարեւաններից մեկին՝ Ջորջ Լոնիին, ով հուլիսի 25-ի առավոտյան փորձել է ներս մտնել ու ներսում հայտնաբերել է գլխատված մարմինները: Լոնիի խոսքով, ինքնա եմն օր ստուգել է իր հարեւաններին, որոնք հոգեկան հիվանդներ են:
«Նա բացել է դուռը, նա լրիվ մերկ էր եւ ամեն տեղ արյուն էր: Ես անմիջապես ոստիկանություն զանգահարեցի»,-պատմել է Լոնին: Երբ եկել են ոստիկանները, 43-ամյա կասկածյալը կտրել է սեփական ձեռքը, բացի այդ նա աչք չի ունեցել, հաղորդում է Lenta-ն:
Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վիրահատել են: Կնոջ մարմինը հայտնաբերել են ննջասենյակի պահարանում: Ոստիկանությունը նաեւ ներսում մի քանի դանակ է գտել:
Կասկածյալը ոստիկաններին պատմել է, որ սպանել է ընտանիքի 3 անդամներին:



























