Մեքսիկական Տամաուլիպաս նահանգի անվտանգության ուժերը բախման ժամանակ միանգամից 9 ավազակ են չեզոքացրել։ Այս մասին հայտնում են նահանգի համակարգող խմբի ներկայացուցիչները։

Իշխանությունների տեղեկություններով՝ ոստիկանությունը պարեկություն իրականացնելիս նկատել է բազմաթիվ զինված անձնաց։ Հանցագործներն առաջինն են հարձակվել իրավապահների վրա, որոնք պատասխան կրակ են արձակել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դեպքի վայրում հայտնաբերվել են մահացած ավազակների մարմինները, զենք, հանդերձանք եւ մի քանի մեքենա։