Ռուսաստանի Դաշնության կոմկուսում մտադիր են ռեստորաններում ավելացնել ռուսական խոհանոցի մասնաբաժինը՝ հասցնելով առնվազն 50 տոկոսի, հաղորդում է «Իզվեստիան»:
Համապատասխան օրինագծի նախապատրաստությամբ զբաղվում է պատգամավոր Վադիմ Սոլովյովը:
«Եթե նայենք Մոսկվայում հասարակական սննդին, ապա աչք են ծակում ֆրանսիական, իտալական, ճապոնական խոհանոցների առատությունը, եւ դրանք ոչ միշտ են ազգային ռեստորաններ: Ես ռուս մարդ եմ եւ մեծ հաճույքով ռուսական խոհանոցի ուտեստներ եմ օգտագործում, բայց քաղաքի կենտրոնում, Պետդումայի շրջակայքում շատ հազվադեպ կարող են հանդիպել մեր ազգային կերակուրներն առաջարկող հաստատությունների»,-նշել է կոմունիստ պատգամավորը:




























