Փրկարարներին եւ ոստիկաններին հաջողվել է կանխել Երեւանի Ներքին Չարբախում քաղաքացու ինքնասպանության փորձը:

ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ 35-ամյա  Ա. Խ.-ն այսօր` հուլիսի 30–ին, փակվել է իր տանը, բացել խոհանոցի գազօջախի, ինչպես նաեւ նախապես տուն բերած գազի բալոնի (ավտոմեքենայի) փականները եւ պայթեցնել տունը։ Ավտոմեքենայի գազի բալոնը դատարկ է եղել:

Տեղի ուժերով տան գազամատակարարումը դրսից դադարեցվել է:

Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների եւ հարազատների հետ բանակցությունների արդյունքում քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է: