Հուլիսի 29-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Գառնիի տաճարի դիմաց վիճաբանություն է:

Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը, Գառնիի  տաճարի մոտ 60-ամյա Լեւոն Լ.-ն, 49-ամյա Գոհար Լ.-ն, 59-ամյա Թամարա Լ.-ն, 31-ամյա Արմեն Լ.-ն եւ 53-ամյա Գրիգոր Հ.-ն, 23-ամյա Կարեն Հ.-ն, 63-ամյա Սամվել Հ.-ն եւ 38-ամյա Վահե Հ.-ն  վիճաբանել են, որի ընթացքում միմյանց պատճառել են մարմնական վնասվածքներ: Նրանք ներկայացել են ոստիկանության Կոտայքի բաժին:

Վահե Հ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում,  տաճարի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդն իր մտերիմների հետ ծեծի են ենթարկել իրեն, հորը` Սամվել Հ.-ին, եւ եղբորը՝ Կարեն Հ.-ին` պատճառելով վնասվածքներ: Այդ ընթացքում մոտ 30 րոպե  տվել են հայհոյանքներ՝ հասարակության հանդեպ դրսեւորելով անհարգալից վերաբերմունք:

Նյութերի նախապատրաստման ընթացքում «Օպել»-ի վարորդ Լեւոն Լ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանել է տաճար այցելած, իրեն անծանոթ «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հետ, որից հետո վերջինս եւ նրա հետ եղած տղաները ծեծի են ենթարկել իրեն, եղբորը` 56-ամյա Մամիկոն Լ.-ին, կնոջը՝ Թամարա Լ.-ին, քրոջը՝ Գայանե Լ.-ին՝ պատճառելով վնասվածքներ, նաեւ նրանց կողմից հնչեցվել են հայհոյանքներ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: