Հուլիսի 28-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել 32-ամյա Քյարամ Ս.-ի կողմից շահագործվող, Հովտաշատ գյուղի տարածքում գտնվող 2 հա հողատարածքից  15 տոննա ձմերուկ գողանալու մասին: 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ,  գողությունը կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրվել 14-ամյա Ս. Բ.-ն եւ 21-ամյա Արթուր Բ.-ն:

Վերջիններս խոստովանվել են, որ հուլիսի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, նշված հողատարածքից իրենց ընկեր ոմն Նարեկի հետ կատարել են ձմերուկի գողություն, իսկ գողոնը թաքցրել հարակից դաշտերի հորերում:

Ձեռնարկվում են միջոցառումներ Նարեկի ինքնությունը պարզելու եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է: