Հուլիսի 29-ին, ժամը 21.30-ին, Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 29 հասցեի մոտ «Լադա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: