Հուլիսի 30-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արտաշատ-Երեւան գյուղամիջյան ճանապարհին՝ Բերքանուշ գյուղի հատվածում, «Օպել Աստրա Ջ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել այդ պահին «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան հրող տղամարդուն եւ բախվել  ավտոմեքենայի հետնամասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդները եւ վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: