Հուլիսի 30-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել  «ԲՄՎ-318» եւ «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԲՄՎ-318»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: