Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 31-ին, ժամը 22.43-ին ահազանգ է ստացվել, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհին` Ներքին Ծաղկավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 24-րդ կմ-ին, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, բախվել են անհայտ մակնիշի եւ «Օպել Աստրա» մակնիշի SS 495 GG համարանիշի ավտոմեքենաները, վերջինիս վարորդ`  36-ամյա Է. Կ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: