Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել։ Օգոստոսի 1-ին  «սեւ ոսկու» Brent  տեսակը Լոնդոնի բորսայում գնահատվել է 52 դոլարից էլ պակաս՝ 51.92 դոլար։ WTI տեսակի նավթը էժանացել է 3.631 տոկոսով եւ կազմել 46.82 դոլար մեկ բարելի դիմաց։

Միաժամանակ տնտեսագետները կարծում են, որ նման էժան վառելիքը շուկայում ոչ ոքի համար շահավետ չէ, ուստի գնի հետագա անկում, ամենայն հավանականությամբ, չի սպասվում։