Հուլիսի 31-ին, ժամը 19.30-ին, Երեւանի Աճառյան փողոցի եւ Աճառյան 1-ին նրբանցքի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: