Մարդկությունը չի հասցնում լուծել կլիմայական փոփոխությունների  հետ կապված խնդիրները։ Այս մասին օգոստոսի 1-ին լրագրողներին հայտնեց բնապահպան, աշխարհագրական գիտությունների դոկտոր Կարինե Դանիելյանը։

«Երկիր մոլորակի վրա բացասական փոփոխությունները՝ աղետների եւ ռիսկերի քանակի աճը, կլիմայի փոփոխությունը, այն ամենը մարդկությունը չի հասցնում լուծել։ Այդ պատճառով երկրները միավորվել են եւ կոչ արել ողջ աշխարհին զարգացնել կանաչ տնտեսությունը՝ հանուն կայուն զարգացման։ Այդպես է զարգանում «Հետ Ռիո+20» գործընթացը։ 30 երկրներ մշակել են 17 նպատակ, որոնցից 9-ը՝ բնապահպանական»,- ասաց  Դանիելյանը։ Ծրագրի շրջանակներում հայտարարվել է կայուն արտադրության եւ սպառման տասնամյակ, որին մասնակցում է նաեւ Հայաստանը։

Հայաստանի համար գլխավոր էկոլոգիական խնդիրը ընդերքն է, հավելեց բնապահպանը։