Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 1-ին ` ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքից մոտ 1.5 կմ դեպի Սեւան տեղի է ունեցել ավտովթար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սեւան-Ճամբարակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «ՎԱԶ 2106» մակնիշի 01 UL 987 պ/հ ավտոմեքենան (վարորդ 1983 թ. ծնված Խ. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ուղեւոր 23-ամյա Ա. Ղ.-ն հոսպիտալացվել է Ճամբարակի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են վիճակը բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենան փակել գազի փականը:





























