Արտակարգ դեպք Վանաձորում: Օգոստոսի 2-ին, ժամը 11:20-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում` «Երեք լճեր» կոչվող տարածքի առաջին լճում տարեց տղամարդու դի է նկատվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները լճից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի եւ հանձնել իրավապահներին: