Ուզբեկստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

ԱՊԱ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ուզբեկստանի փոխդեսպան Ջհանգիր Ամիրովը՝ ելույթ ունենալով Ուզբեկստանի անկախության օրվա առթիվ կազմակերպված կլոր սեղանի ժամանակ:

Նրա խոսքով, իր երկիրը կողմնակից է ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորմանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: