Օգոստոսի 3-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Այնթապ գյուղի 1-ին փողոցի թիվ 29 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 10-ամյա տղային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: