Մումբայի Թհանե արվարձանում բնակելի շենքի փլուզումից առնվազն 11 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Հնդկաստանի ոստիկանությունը։ Փլատակների տակից փրկարարները 7 մարդ են հանել։ Ոստիկանության տեղեկություններով՝ փալատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել։
Իշխանությունների փոխանցմամբ՝ բնակելի շենքը կառուցվել էր 50 տարի առաջ եւ վնասվել էր հորդառատ անձրեւներից։
Դեռեւս 2 տարի առաջ հայտնի էր դարձել, որ շենքը բնակության համար անվտանգ չէ, սակայն որոշ ընտանիքներ շարունակում էին այնտեղ բնակվել, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։ Մումբայում անշարժ գույքի շուկան Ասիայում ամենաթանկ շուկաներից մեկն է։ Այդ պատճառով բնակչության 60 տոկոսն ապրում է հետնախորշերում։
Վերջին 2 տարում Մումբայում տների փլուզումից ավելի քան 100 մարդ է մահացել։





























