Ռիգայի Իմանտա շրջանում արդեն երկու օր է՝ փրկարարներին չի հաջողվում մարել կահույքի գործարանում բռնկված հրդեհը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Լատվիայի հրշեջ-փրկարարական պետական ծառայությունը։

«Կիրակի բռնկված հրդեհը մինչեւ հիմա չի մարվել»,- ասել են ծառայության մամուլի կենտրոնից։

Հրդեհվել է հազար քառ. մետր արտադրամասային տարածք։ Իրավիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ արտադրամասը լի է դյուրավառ նյութերով եւ այնտեղ չկան պատուհաններ։

Փաստի առնչությամբ տարվում  է հետաքննություն։ Հրդեհի պատճառները հայտնի չեն։