ՀՀ քննչական  կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նարեկացի» արվեստի միություն ապօրինի մուտք գործելով կնոջ դրամապանակից  գումար գողանալու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Դեպքը տեղի է ունեցել 2015թ. հունիսի 11-ին։ Ժամը 14:20-ի սահմաններում առերեւույթ հանցագործություն կատարած անձը, մտնելով «Նարեկացի» արվեստի միության շենք , սենյակներից մեկի սեղանին դրված դրամապանակից հափշտակել է 300 ԱՄՆ դոլար եւ 75.000 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վերաբերյալ տեսագրությունը եւ լուսանկարներ, որտեղ պատկերված անձն է, ըստ նախնական տվյալների, դրամապանակից վերցրել  գումարը:

Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու, եւ միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են  լուսանկարներում պատկերված անձին կամ որեւէ տեղեություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: