Հասարակական կարծիքի ուսումնասիրության Pew Research կենտրոնը հետազոտություն է անցկացրել 40 երկրում, որը ցույց է տվել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդհանուր առմամբ ավելի փոքր ժողովրդականություն է վայելում, քան ԱՄՆ նախագահ Օբաման։
Հետազոտության ընթացքում ավելի քան 45 հազար մարդ է հարցման ենթարկվել։ Արդյունքները ցույց են տվել, որ հարցվածների սոսկ 30%-ն է դրական արտահայտվել Ռուսաստանի մասին։ Արժե նշել, որ Ռուսաստանի հակառակորդների մեծ մասը Լեհաստանից և Հորդանանից են, փոխանցում է Gazeta-ն։
Վենեսուելայում հարցվածների 51%-ը բացասական է արտահայտվել Ռուսաստանի մասին, իսկ Թուրքիայում ընդամենը 15%-ն է Ռուսաստանին հավանություն տալիս, որպես գործընկերոջ։
Ինչ վերաբերում է ամերիկացիներին, քաղաքացիների 67%-ը չի հավանում Ռուսաստանը։




























