Օգոստոսի 5-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.15-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի նոր գերեզմանատանը «ՅՈՒՄՈՒԶ Լ-6» մակնիշի տրակտորի կցորդի վրա եղել են մոտ 45 հատ առանց պարանի խոտի հակեր, որոնց վրա նստած է եղել 51-ամյա Սումբաթ Մելոյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կանգնած ժամանակ տրակտորի կցորդի հետեւի աջ անիվը բարձրացել է գետնից եւ թեքվել, Ս. Մելոյանը վախից իրեն գցել եւ գլխիվայր ընկել է կցորդի եւ տրակտորի մեջտեղի երկաթյա հատվածին, ինչի հետեւանքով տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:





























