Սաուդյան Արաբիայի մզկիթներից մեկում որոտացած պայթյունից առնվազն 10 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է «Աշ Շարկ ալ Աուսատ» թերթը։

Ըստ առկա տեղեկությունների մահապարտը պայթեցրել է մարմնին ամրացրած պայթուցիկ սարքը Ասիրի շրջանի մզկիթում։ Միջադեպից զոհվել է 10 մարդ, եւս 20-ը վիրավորվել են։

Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։