Եվրոյի փոխարժեքը Մոսկվայի բորսայում արժեւորվել է 1 ռուբլի 11 կոպեկով եւ կազմել 70,01 ռուբլի:

Դոլարը նույնպես աճել է 77 կոպեկով՝ հասնելով 64,24 ռուբլու: Այս մասին են վկայում բորսայի տվյալները:

Ռուսական արժույթը արժեզրկվում է նավթի գների նվազման ճնշման ներքո:

Օգոստոսի 6-ին Brent տեսակի նավթի արժեքը Լոնդոնի ICE բորսայում 49,61 դոլար է մեկ բարելի դիմաց: