ՀՀ ոստիկանությունը թափառաշրջիկ եւ մուրացիկ երեխաների ինտեգրացիայի համար ռազմավարություն կմշակի։ Միջոցառումների համապատասխան ծրագիրը հավանություն է ստացել օգոստոսի 6-ի Կառավարության նիստում։

1997թ.-ից Ոստիկանությունը պրոֆիլակտիկ հաշվառման է վերցրել մոտ 300 նման երեխայի։ Այդուհանդերձ ստիպված ենք ընդունել, որ նրանցից շատերը նորից փողոցում են հայտնվում, քանի որ բարոյապես եւ սոցիալապես անապահով ընտանիքներում երեխաներին նման քայլի են դրդում հաճախ հենց ծնողները։ Ռազմավարության շրջանակներում կմշակվեն երեխաների կրկնակի հակասոցիալական վարքի կանխարգելման մեխանիզմներ, ինչպես նաեւ անբարենպաստ պայմաններում հայտնված երեխաների վերադաստիարակման մեթոդներ։