Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության համաձայնագրի եւ համագործակցության ծրագրով  Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունը    այցելել է ԼՂՀ Հադրութի շրջան: Այցի ընթացքում երեւանյան պատվիրակության   անդամները եղել են Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի «ՍՈՍԵ» մանկապարտեզում: Փորձի փոխանակման նպատակով կազմակերպված այցի ընթացքում Երեւանից ժամանած հյուրերը  ծանոթացել են մանկապարտեզի առօրյային, ուսուցման մեթոդներին:

Պատվիրկության ներկայացուցիչները խոսել են նաեւ Էրեբունի վարչական շրջանի  մանկապարտեզներում աշխատանքների ընթացքի ու պարապմունքներն անցկացնելու մասին: Վարչական շրջանի ղեկավարի անունից մանկապարտեզի աշխատակազմին եւ երեխաներին նաեւ նվերներ են հանձնվել: