Վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջին մարդատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Եմենում գտնվող Ադեն քաղաքում

Այս չվերթով Եմեն են ժամանել հիմնականում տեղի բնակիչներ, ովքեր ավելի վաղ լքել էին քաղաքը ապստամբ-խուսիթների եւ կառավարական ուժերի միջեւ շարունակական բախումների հետեւանքով։

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի աջակցությամբ Եմենի կառավարական ուժերին հաջողվել է ապստամբներին դուրս մղել քաղաքից, հայտնում է ռուսական BBC ընկերությունը։

Անցած շաբաթ Ադեն է ժամանել Եմենի վարչապետ Խալիդ Մահֆուդ Բահահը, ով խուսիթ զինյալների հարձակումից հետո ապաստան էր գտել Սաուդյան Արաբիայում։

Եմենի կառավարական ուժերի եւ ապստամբների միջեւ ընդհարումը սրվել է 2014–ի օգոստոսին: