Տավուշի մարզում օգոստոսի 5-ին հակառակորդի գնդակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Բարեբախտաբար նրա կյանքին վտանգ չի սպառնում:

NEWS.am-ի թղթակցին Լոռու մարզի Կուռթան համայնքի ղեկավար Մհեր Գեւորգյանը հայտնեց, որ վիրավորված զինծառայողը՝ 38-ամյա Սամվել  Խարազյանը, իր համագյուղացին է:

«Ոտքն է վնասվել, այժմ Վանաձորի հոսպիտալում է գտնվում: Վտանգավոր ոչինչ չկա, վիրավորումը ստացել է ազդրի հատվածում: Վիրահատվել է, հիմա վիճակը կայուն է»,- ասաց նա:

Նշենք, որ Սամվել Խարազյանն ամուսնացած է, ունի երկու փոքր երեխա: