Ես անձամբ դեմ եմ եղել եմ ու հիմա էլ դեմ եմ, որ Վրաստանը միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նրա խոսքով, Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը երեկ հայտարարություն է արել, որի համաձայն կուսումնասիրվի գինու կամ այլ արտադրանքների որակը, որոնք արտահանվում են Ռուսաստան, եւ բոլոր հարցերին պատասխաններ կտրվեն:
«Իմ անձնական դիրքորոշումը, որպես կառավարության ղեկավարի, այն է, որ ես դեմ եմ եղել ու հիմա էլ դեմ եմ, որպեսզի Վրաստանը միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Մենք այդ դիրքորոշմանն ենք եղել նախորդ տարի եւ հիմա էլ այդ տեսակետին ենք: Մենք մտադիր չենք փոխել մեր դիրքորոշումը: 15 պատժամիջոցներից մեկը, որին միացել է Վրաստանը նախորդ տարի, վերաբերել է Ղրիմ եւ Սեւաստոպոլ պրանք չմատակարարելուն:
Ինչպես հայտնի է, մենք նույն իրավիճակում ենք, մենք էլ խնդիրներ ունենք մեր օկուպացված տարածքների՝ Աբխազիայի եւ Սամաչաբլոյի դեպքում, եւ մենք նույնպես պահանջում ենք այլ երկրներից նույն բանը: Ելնելով չճանաչման մեր քաղաքականությունից, դա անհրաժեշտություն էր: Մյուս պատժամիջոցները մենք քննարկել ենք նախորդ տարի կառավարությունում եւ որոշել, որ չենք պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Այս որոշումը ուժի մեջ է մնում»,-ասել է վարչապետը, հաղորդում է «Գռուզիա On-line»-ը:




























